Connect with us

Լրահոս

Հայկական կինոյի ու թատրոնի լեգենդար գեղեցկուհիները

Խմբագիր

Հրապարակվել է

Կան կանայք, որոնց արտաքինը տասնմյակներ շարունակ մնում է գեղեցկության էտալոն։

Նրանցով հիանում են, իսկ նրանց կյանքին՝ ուշադրությամբ հետևում։

Ահա թե որոնք են հայկական կինոյի ու բեմի հայտնի գեղեցկուհիները։

Արուս Ոսկանյանը (1889-1943) դարձել է ամենահայտնի թատրոնի դերասանուհին։ Նա ոչ միայն տաղանդավոր ու պրոֆեսիոնալ էր բեմի վրա, այլև առօրյա կյանքում համարվում էր ոճի էտալոն։ Նրա փառքը կենդանի էր անգամ այն բանից հետո, երբ կյանքն ընդհատվեց. Արուս Ոսկանյանը վարակվեց տիֆով ռազմական հոսպիտալներում ելույթ ունենալու ժամանակ։

Տատյանա Մախմուրովան (1910-1989) քիչ ՝ նկարահանվել ֆիլմերում, սակայն նրա դերերից մեկը նրան հավերժ փառք բերեց։ Նրա գեղեցկությունը երբեք չէր հոգնեցնում։ Լավագույն դերը 1935 թ. «Պեպո» ֆիլմում Կեկելի կերպարն էր։ Նկարահանումների ժամանակ դերասանուհուն ամուսնության առաջարկ է արել ֆիլմի օպերատորը։

Մետաքսյա Սիմոնյանը (1927-1987) վաղ մանկությունից դերասանական շնորհ է ունեցել։ Պատմում են, որ մինչ մյուս երեխաներն ամաչում էին բանաստեղծություններ կարդալ, փոքրիկ Մետաքսյան անդադար դա էր անում։ Բացի գեղեցկությունից նա տիրապետում էր նաև աշխատասիրության։ Կինոյում Մետաքսյայի առաջին դերը Անահիտի կերպարն էր համանուն հեքիաթում, իսկ իր կյանքի վերջին տասնամյակում Մետաքսյա Սիմոնյանը հասուն կերպարների դերեր էր ստանձնում։

Ալլա Թումանյանը ծնվել է Երևանում 1950 թ.։ 70-ական և 80-ական տարիներին «Հայֆիլմում» գեղեցկուհիների բոլոր դերերը նրան էին տալիս, և դա արդարացված էր։ «Տղամարդիկ» ֆիլմի Կարինեն, «Քաոսի» Շուշանիկը, «Երջանկության մեխանիկայի» Սոնան. բոլոր դերերը նրան են պատկանել։ Այժմ նա բնակվում է ԱՄՆ-ում և նկարահանվում է հայ ռեժիսորների սերիալներում ու ֆիլմերում։

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.