Connect with us

Լրահոս

Դալիի և Պիկասոյի ավելի քան 200 աշխատանք Հայաստան է բերում «Art of the Nations»- ը. բացառիկ մանրամասներ

Խմբագիր

Հրապարակվել է

Քսաներորդ դարի իսպանացի մեծանուն նկարիչներ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի բացառիկ ստեղծագործությունները Հայաստան կբերի «Art of the Nations» ֆոնդը:

Սյուրռեալիզմի ականավոր ներկայացուցիչների ցուցահանդեսը կբացվի Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Art of the Nations» ֆոնդի տնօրեն Յարոսլավ Շադրինն նշել է, որ Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրելու  են Դալիի և Պիկասոյի քանդակները, կերամիկական և գրաֆիկական աշխատանքները:

«Արդեն պատկերասրահի հետ համաձայնագիր ունենք, և մոտակա օրերս պաշտոնապես կհայտարարենք ցուցահանդեսի մանրամասները»,-շեշտեց Շադրինը:

Նրա խոսքով` ցուցահանդեսում ընդգրկված է երկու մեծերի ավելի քան 200 աշխատանք: «Այն այցելուների համար բաց կլինի մի քանի ամիս»,-շեշտեց ֆոնդի տնօրենը:

Մի առիթով Շադրինն ասել է, որ Դալին բարդ է, բարի, նուրբ ու լի կասկածներով: «Պիկասոյի կերպարն ինձ ավելի հարազատ է: Մեր տանը նրա մի քանի աշխատանք կար: Ասես տանը ևս մեկ տղամարդ էր հայտնվել` էներգիայով լի, ուժեղ: Ես չհանդուրժեցի և պատից հանեցի այդ ստեղծագործությունները»,-խոստովանել է ֆոնդի տնօրենը:

«Art of the Nations» ֆոնդի հավաքածուն համարվում է աշխարհում չորրորդն իր մեծությամբ:

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.