Connect with us

Առողջապահություն

Երևանում նորածին երեխային վիրահատել են. հեռացրել են 1.2 կգ քաշ ունեցող գոյացությունը

Avatar

Հրապարակվել է

Հունվարի 2–ին «Մարգարյան» ծննդատանը 3.5 կգ քաշով ծնված երեխայի կոնքային հատվածում 1.2 կգ քաշով նորագոյացություն է եղել. ուռուցքը երեխայի գլխից երկու անգամ մեծ էր։ Կեսարյան հատումով ծնված երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները սկսել են հետազոտել նրան։

Մեկ ամսական աղջնակի բախտը բերել է, որ բժիշկները մի փոքր ուշ են ախտորոշել իր մոտ եղած ահռելի չափերի հասնող նորագոյացությունը` տերատոման, հակառակ դեպքում նա առհասարակ լույս աշխարհ չէր գա։

ԲԿ-ի տնօրեն, վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը լրագրողներին հայտնեց` իր պրակտիկայում նորածինների շրջանում նման քաշով ուռուցք դեռ չէր հայտնաբերվել, սակայն անհրաժեշտ հետազոտություններն անելուց հետո բժիշկները որոշել են վիրահատել ու հեռացնել այն։

Դալլաքյանը պատմեց, որ պտղի մոտ նորագոյացությունը հայտնաբերվել է բավական ուշ, հակառակ դեպքում` պտուղը կհեռացնեին։ Իսկ, ահա, մոր բախտը բերել է, որ, առհասարակ, ներարգանդային ուլտրաձայնային հետազոտություն կա, որը հնարավորություն է տվել կանխավ իմանալ ուռուցքի մասին ու կեսարյան հատմամբ երեխային լույս աշխարհ բերել։

«Երեխան արդեն դուրս է գրվել, ինչպես նաև այս ընթացքում հասցրել է քաշը վերականգնել, քանի որ ինչպես հայտնեցի` 3.5 կգ քաշի 1.2 կգ–ն միայն ուռուցքն էր կազմում։ Այն, ինչ պետք է անի նորածինն այս շրջանում, անում է` ոտքերը շարժում է, կոնքային խանգարումներ չունի»,–ասաց նորածնի կյանքը փրկած բժիշկը։

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.