Connect with us

Բնապահպանություն

Հայտնի է ուղտի անկման հավանական պատճառը․ կենդանաբանական այգին ժամանակավորապես փակ կլինի

Խմբագիր

Հրապարակվել է

EcoNews.am-ը հայտնել է, որ Երևանի կենդանաբանական այգում կենդանիներ են անկել: Այս մասին փետրվարի 5-ին ԵԿԱ հանդես է եկել հայտարարությամբ.

«Սույն թվականի հուվարի 30-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի «Սմբակավորներ» ստորաբաժանման երկսապատ ուղտերից մեկը /1գլուխ էգ, տարիքը՝ 20/ անկել է: Կենդանու ներքին օրգաններից վերցրված նմուշներն ուղարկվել են ԿԵ Սննդի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ:

Մանրադիտակային հետազոտությամբ ներկայացված նմուշներում հայտնաբերվել են տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ: Ներկա պահին Կենդանաբանական այգին ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ հիվանդության դեմ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Նորությունների դեպքում Կենդանաբանական այգին հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»:

Ավելի ուշ ԵԿԱ հայտնել է նաեւ այցելուների համար Կենդանաբանական ագին ժամանակավորապես փակ լինելու մասին:

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.