Connect with us

Լրահոս

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Խմբագիր

Հրապարակվել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ նիստից առաջ ստացվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը, որով նա տեղեկացրել է, որ ինքը չի մասնակցելու նիստին: Նա դա հիմնավորել է նրանով, որ դատավարության որոշ մասնակիցներ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում պաշտպանների նկատմամբ, որոնք սպառնալիք են պարունակում, իսկ դատարանը որևէ գործողություն չի ձեռնարկում դա կանխելու համար, ինչի պատճառով պաշտպանական կողմը զրկվում է պաշտպանվելու իրական ու ողջամիտ հնարավորությունից: Մեղադրող կողմը Մ.Պողոսյանի մասնակցելուց հրաժարվելը համարեց ցուցադրական քայլ և միջնորդեց նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառել: Դատավոր Ա.Դանիբելյանն էլ նշեց, որ դրա համար հիմք չկա, սակայն Յու. Խաչատուրովի պաշտպանի կողմից 3 անընդմեջ անհարգելի բացակայության դեպքում դատարանը սանկցիա կկիրառի: Գործով հերթական դատական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին ժամը 13-ին:

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.