Connect with us

Լրահոս

ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը

Խմբագիր

Հրապարակվել է

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին վերացնելու պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ։ «Միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ»,-նշեց նա։  Ավելի վաղ Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու միջնորդություն է ներկայացրել։ Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.