Connect with us

Լրահոս

Ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն․ Նաիրա Զոհրաբյան

Խմբագիր

Հրապարակվել է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ, կեսգիշերից հետո, 3 անց 32 րոպեին ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն եւ իմ էլեկտրոնային հասցեից James Mayer ներկայացած մեկը էլեկտրոնային X հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել։ Սա այլեւս այլանդակություն է։ Ասեմ, որ ո՛չ իմ էլեկտրոնային հասցեն, ո՛չ իմ Messenger-ը, ո՛չ էլ իմ որեւէ այլ օգտահաշիվ որեւէ մեկի, կամ կառույցի համար հաստատապես հետաքրքրություն չեն ներկայացնում։

Ես ինչ մտածում եմ՝ այդ մասին հայտնում եմ հրապարակային, եւ իմ որեւէ օգտահաշիվ քրքրելու եւ այնտեղ ինչ-որ հույժ հետաքրքիր սկանդալ փնտրելու համար ավելորդ ռեսուրս մի ծախսեք։

Այդ կոնտեքստում ես բնավ հետաքրքիր չեմ։

Ուստի, ինչպես կասեր նախկին խմբագիրս՝ հանգիստ նստեք տեղներդ»։

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.