Connect with us

Լրահոս

«Այն ալ-Ասադ» ռազմակայանի անձնակազմը թաքնվել էր հատուկ ապաստարաններում․ #CNN

Խմբագիր

Հրապարակվել է

Արևմտյան Իրաքում գտնվող «Այն ալ-Ասադ» ռազմակայանի ամերիկյան զորքերը, որոնք հունվարի 8-ի առավոտյան փրկվել են Իրանի կողմից արձակված հրթիռային հարվածներից, լրագրողներին պատմել են հարձակման մանրամասները:

«Հրաշք է, որ ոչ ոք չի տուժել»,- հայտարարել է փոխգնդապետ Ստեյսի Քոլմանը, մեջբերում է Reuters-ը: Ըստ նրա, երեկոյան ժամը տասի սահմաններում ամբողջ անձնակազմը թաքնվել է հատուկ ապաստարաններում: «Մարդիկ շատ լուրջ էին վերաբերվում այս ամենին»,- հավելել է փոխգնդապետը:

Հրթիռային հարձակումը տևել է մոտ երկու ժամ:

Սերժանտ Արմանդո Մարտինեսը, ով այնուհետև ուսումնասիրել է տարածքը, նշել է. «Հրթիռային հարվածը մի բան է, բայց բալիստիկ հրթիռը սարսափելի է»,- հավելել է նա: «Դուք տեսնում եք սպիտակ լույս՝ ընկնող աստղի պես, և մի քանի վայրկյան անց այն վայրէջք է կատարում և պայթում»,- պատմել է Մարտինեսը:

Մեկ այլ զինվորական՝ սերժանտ Քենեթ Գուդվինը պատմել է, որ ընդհանուր առմամբ նրանք առնվազն հինգ ժամ են անցկացրել ապաստարաններում:

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.