Connect with us

Լրահոս

Ոչ հայերեն գրառումների հետ կապված՝ փետրվարից մինչև դեկտեմբեր 40 վարույթ է հարուցվել․ լեզվի կոմիտե

Խմբագիր

Հրապարակվել է

2019 թվականին Լեզվի կոմիտեն սկսեց վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթներ հարուցել։ Փետրվարից մինչև դեկտեմբեր 40 վարույթ է հարուցվել՝ կապված ոչ հայերեն գրառումների հետ։ Լեզվի կոմիտեն դրանք հնարավորինս կանխելու համար 98 իրազեկող գրություններ է ուղարկել պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիննեերին, բուհերին։ Այս մասին հայտնեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը՝ իր հրավիրած ասուլիսին։

<<Մեզ հաճախ հանիրավի մեղադրում են որևէ սխալի համար․ հաղորդավարը սխալ արեց, լեզվի կոմիտեն մեղավոր է, հեռուստաաէկրանին վրիպակ երևաց, լեզվի կոմիտեն մեղավոր է։ Այս զգայուն հարցի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը մեծացել է>>,-ընդգծեց Դավիթ Գյուրջինյանը։

<<Հասարակությունը օտար բառերի հարցում շահագրգիռ է․ ոմանք ասում են նոր բառեր ստեղծենք, ոմանք էլ բոլորովին չեն վերահսկում իրենց խոսքը>>,-նկատեց Դավիթ Գյուրջինյանը։ Բառապաշարը ամրակայելու, տարածելու համար լեզվի կոմիտեն ստեղծել է <<Այսօրվա հայերենը>> նախագիծը։

Տարբեր հարցերի շուրջ Լեզվի կոմիտեն ստացել է 306 գրավոր հարցում քաղաքացիներից, 75 հարցում իրավաբանական անձանցից և 1000-ից ավել հեռախոսազանգ։ Ըստ Դավիթ Գյուրջինյանի՝ հեռուստաեթերում շոշափելի դրական փոփոխություններ չկան, սակայն կան հեռուստաալիքներ, որոնք պահպանում են լեզվական կանոնները։ Լեզվական շատ սխալների հանդիպում ենք սերիալներում։

<<Որքան էլ լեզվում նկատելի լինեն շատ սխալներ, այնուամենայնիվ հայերենը դուրս չի մղվում և մեր լեզուն մեր մշակույթի հիմքն է>>,-եզրափակեց նախագահը։

 

Հեղինակ՝ Արփինե Հակոբյան

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.