Connect with us

Բնապահպանություն

Գերմանիայում կենդանաբանական այգի է այրվել. ոչ մի կենդանի չի փրկվել

Avatar

Հրապարակվել է

Հունվարի 1-ի գիշերը գերմանական Կրեֆելդ քաղաքում կապիկների վանդակ է այրվել։ Պատահարի հետեւանքով զոհվել է մոտ 30 կենդանի։ Գրում է atr.ua-ն։

Փրկարարներին հայտնել են հրդեհի մասին ժամը 0.38-ին: Երբ մի քանի րոպե անց հրշեջները ժամանել են դեպքի վայր, կենդանաբանական այգու շենքն արդեն այրվում էր։ Կապիկների վանդակը ամբողջությամբ հրկիզվել էր։

«Մեր վատագույն մտավախություններն իրականություն են դարձել։ Կապիկների վանդակի մեջ կենդանիներից ոչ մեկը չի փրկվել։ Գորիլաներով ազատավանդակը, որը հարում է կապիկների հետ տարածքին, հաջողվել է փրկել։ Այս ազատավանդակում, որը կառուցվել է 2012 թվականին, ապրում է յոթ առանձնյակից բաղկացած գորիլաների ընտանիքը», – ասված է կենդանաբանական այգու հայտարարության մեջ:

Associated Press-ը ճշտում է, որ զոհվել են հինգ օրանգուտաններ, երկու գորիլա, շիմպանզե եւ մի քանի կապիկներ, ինչպես նաեւ թռչուններ եւ չղջիկներ: Երկու շիմպանզեներին փրկել են հրշեջնեը, նրանք այրվածքներ են ստացել, բայց կայուն վիճակում են։

Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը հայտնել է, որ հրդեհի հետեւանքով զոհվել են կապիկի վանդակի մեջ գտնվող բոլոր կենդանիները: Ողջ է մնացել մոտակայքում գտնվող «գորիլաների այգին» և այնտեղ ապրող Քիդոյի ընտանիքը։

Հրդեհի պատճառը հայտնի չէ։ Նախնական տեղեկատվության համաձայն ՝ հրդեհի կարող էին հանգեցնել նոր տարվա տոնակատարության շրջանակներում արձակվող օդային լապտերները:

Տեղի ունեցած ողբերգության պատճառով կենդանաբանական այգու աշխատանքը դադարեցվել է։ Կրեֆելդի կենդանաբանական այգին բացվել է 1975 թվականին, տարեկան շուրջ 400 հազար մարդ է այցելում։

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.