Connect with us

Լրահոս

Գրիգորի Բաբայանի նշանակման պատճառով ադրբեջանցի ֆուտբոլիստը կհեռանա՞ թիմից

Avatar

Հրապարակվել է

Ղազախական «Տոբոլի» թիմի եւ Ադրբեջանի հավաքականի դարպասապահ Էմիլ Բալաեւը չի կարողացել շարունակել թիմի մարզումը վնասվածքի պատճառով:

Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ֆուտբոլիստը շուտով կմեկնի Թուրքիա՝ բուժման կուրսեր անցնելու համար:

Նշենք, որ արդեն դեկտեմբերի կեսերից, երբ «Տոբոլի» գլխավոր մարզիչ նշանակվեց հայազգի Գրիգորի Բաբայանը, ղազախական լրատվամիջոցները սկսեցին խոսել, որ Բալաեւը կհեռանա ակումբից:

Հաղորդվող տեղեկության համաձայն՝  ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրքիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող մի ակումբ, որի անունը չի նշվում:

Ավելի վաղ ադրբեջանցի ֆուտբոլիստի գործակալ Ստանիսլավ Ստանիսլավսկին նշել էր, որ ամեն ինչ նորմալ է ու հույս էր հայտնել, որ քաղաքականությունը չի խոչընդոտի Էմիլ Բալաեւի կարիերային:

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.