Connect with us

Լրահոս

Մինչ դաշնամուրին հանդիպելը բանաստեղծություն էի գրում․ Տիգրան Մանսուրյան

Խմբագիր

Հրապարակվել է

 

Տիգրան Մանսուրյանը մեր ժամանակն է լույսի մեջ: Երբ որևէ տեղ նրա ներկայությունն է, խմբվում ենք շուրջը և մոռանում խավարի մասին: Խիղճ է մեր առարկայական օրերում, իսկ նրա երաժշտությունը վերստին հաստատում է, որ աշխարհը Աստված է ստեղծել:

Բառի տիրույթում հենց այս լույսի ու խղճի մատուցում է մաեստրոյի հետ զրույցը: «Երբ արմատդ պեղում, հասնում ես հատակը, տեսնում ես, որ այնտեղ Տերը կա»,- ասում է Մանսուրյանը և նշում: Իսկ մինչ այդ ինչպե՞ս է լինում, որ երաժշտությունը հենց ինքդ ես. «Նույնացման ամենահարազատ կետն է, բաժանարար որևէ միջոց, պայման չկա: Այդ ժամանակ զգում ես, որ ո՛չ գործ է, ո՛չ ստրատեգիական միջոց՝ այս կամ այն ծրագիրն իրականացնելու համար: Շնչառության պես բան է երաժշտությունը: Երաժիշտը հասունանալու կարևոր մի պահ ունի, երբ իր գրած երաժշտությունը և իր շնչառությունը իրար գտնում են»:

Զրույցի ընթացքում մաեստրոն անդրադարձել է իր առաջին ստեղծագործությանը. «Արամ Խաչատրյանն էր պատճառը, որ ես ստիպված եղա իմ առաջին սոնատինը գրել»: Իսկ «Ռեքվիեմին» անդրադառնալով՝ նշում է, որ այն խոնարհում է 1915թ. զոհերի հիշատակին. «Մինչ գերմանացիները կառաջարկեին գրել՝ ես երեք անգամ սկսել էի «Ռեքվիեմը» և հրաժարվել այդ տարբերակներից: Իմ ներսում էր, միշտ ուզում էի գրել»:

Զրույցը ծավալվել է Կոմիտասի, համաշխարհային երաժշտարվեստում մեր երաժշտության տեղի ու մրցակցության և այլ կարևոր իրողությունների շուրջ:

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.