Connect with us

Լրահոս

Հունվարին շաքարի գինը կբարձրանա. Գեղամ Գեւորգյան

Խմբագիր

Հրապարակվել է

Հայաստանում արտադրվող շաքարի ինքնարժեքն ավելի բարձր է, քան ներմուծված շաքարի ինքնարժեքը, որովհետեւ Ռուսաստանն այսօր ցածր գնով շաքար է իրացնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։

«Շաքարի ոլորտում ունենք բացասական բալանսի դիտարկում՝ շաքարի գների դինամիկայի 2017 թվականի հունվարից սկսած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շաքարի գինը 391 դրամի նվազել է 223 դրամ, ունենք նաեւ 209 դրամով շաքար։ Բայց դա այնքան էլ ուրախալի փաստ չէ, որովհետեւ միջին կշռված ինքնարժեքը շատ ավելի բարձր է Հայաստանում, քան փաստացի վաճառվում է: Սեզոնային բնույթով իջեցումները բերում են խնդիրների»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ամենայն հավանականությամբ՝ հունվարին շաքարի գինը կբարձրանա, որովհետեւ այս գնի իջեցումը բնական չի համարվում, ՌԴ-ում առկա մեծ պաշարները էժանգներով մտնում են Հայաստան։

«Գուցե ցածր գները բավական լավ է սպառողների համար, սակայն տնտեսության համար դա միշտ չէ, որ լավ է»,-ասաց նա հավելելով, որ որակի հետ կապված խնդիր չկա։

Եթե խնդրին լուծում չտանք, Հայաստանում շաքար արտադրելը կդառնա անշահավետ։

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.