Connect with us

Առողջապահություն

Ամանորին Հայաստանի պոլիկլինիկաները կաշխատեն

Avatar

Հրապարակվել է

Ամանորին Հայաստանի  պոլիկլինիկաները կաշխատեն ժամը 11-ից մինչև 17-ը: Այս մասին այսօր կայացած կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը տոներից առաջ քաղաքացիներին շատ հայտնի, բայց միշտ տեղին խորհուրդներ է տվել, թե ինչպես տոներն անցկացնել, որպեսզի հետո հիվանդանոցներում չհայտնվեն։

«Պատրաստեք այնքան կերակուր, որքան դուք և ձեր հյուրերը կարող եք ուտել։ Չի կարելի մի քանի օր սնունդը պահել, այն վնասակար է դառնում։ Պետք չէ չարաշահել ալկոհոլը ։  Հակառակ դեպքում սրտանոթային սրացումների հարցում կունենանք անցյալ տարիների տխուր վիճակագրությունը», – ասաց նախարարը։

Նա նաև կոչ է արել զգույշ լինել հրավառություններ անելիս, հատկապես, եթե դրանք երեխաների ձեռքն են ընկնում: «Եվ վերջապես, եթե դուք հիվանդ եք, մնացեք տանը։ Ավելի լավ է մեկ օր ուշ տեսնել մտերիմներին, բայց չվարակել նրանց», — անդրադառնալով վիրուսների տարածմանը` ասել է Թորոսյանը։

Նրա ասածին հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ ընդգծելով, որ իշխանությունները սուպերմարկետներին հորդորում են սպառողին պատրաստի կերակուր չվաճառել, իսկ սպառողներն իրենց հարազատներին ու մտերիմներին հյուրասիրում են 4-5-օրյա վաղեմության կերակրատեսակներով։

«Տոները պետք չէ անցկացնել բացառապես սեղանի շուրջ», – հավելել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ամանորյա հանգստյան օրերը Հայաստանում տևում են դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ:

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.