Connect with us

Լրահոս

Տարածքային կառավարման նախարարությունում միջին աշխատավարձը բարձրացել է օպտիմալացման հաշվին

Խմբագիր

Հրապարակվել է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ամսական միջին աշխատավարձը կազմում է 378 հազար դրամ, նախորդ տարվա նկատմամբ բարձրացումը տեղի է ունեցել օպտիմալացման և տրամադրված հավելյալ միջոցների հաշվին, ասաց նախարար Սուրեն Պապիկյանը:

«2019-ի երկրորդ կիսամյակից, երբ ձևավորվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, նախարարության միջին աշխատավարձը մինչև այսօր կազմում է 378 հազար դրամ՝ այն պարագայում, երբ 2018-ին առանձին նախարարությունների միջին աշխատավարձը կազմել է 263 հազար դրամ:  Խոսքը վերաբերվում է զուտ եկամուտին՝ առանց հարկերի»,-ասաց Պապիկյանն ու շեշտեց՝ խոսքը միջին աշխատավարձի մասին է, որը հաշվարկվում է և կրտսեր, և առաջատար և գլխավոր մասնագետների և փոխնախարարների և նախարարի աշխատավարձերով:

Նա նշեց՝ տարվա ընթացքում մարդկանց խրախուսել են, որի արդյունքում ունեն այս ցուցանիշը: Նախարարի խոսքով՝ սրանով ուզում են արձանագրել, որ 2018-ին մեկնարկած և 2019-ին որոշակի առաջնային փուլ հասած օպտիմալացումը արձանագրում է իր կարևոր արդյունքը:

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.