Connect with us

Լրահոս

Գյումրիում կայացավ սոցիալական բնակարանների վիճակահանություն

Խմբագիր

Հրապարակվել է

Prev1 of 2
Use your ← → (arrow) keys to browse

Գյումրու քաղաքապետարանում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների վիճակահանությունը։ Բնակարաններից 11-ի տերերը հստակեցվեցին նույն օրը, իսկ մնացյալ բնակարանների բաշխման համար հաջորդ տարվա սկզբին հանձնաժողովը կգումարի նիստ, փոփոխություններ կկատարվեն չափորոշիչներում, որից հետո կտրվի հայտարարություն, կընդունվեն դիմումներ և կիրականացվի հետագա գործընթացները:
Մինչ վիճակահանության մեկնարկը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց ներկաներին, ապա խոսեց Գյումրիում մինչ այս իրականացված և իրականացվող այն ծրագրերի մասին, որոնց արդյունքում բազմաթիվ ընտանիքներ դարձել են բնակարանատեր: Քաղաքապետը խոսեց «ԱՌԴԱ» բարեգործական ընկերության հետ համատեղ իրականացվող ծրագրի մասին, շնորհակալություն հայտնեց բարերարին և բոլոր այն անձանց ու կազմակերպություններին, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել այս ծրագրի շրջանակներում: Քաղաքապետը հույս հայտնեց, որ ծրագիրն իր շարունակությունը կունենա նաև 2019 թվականին:

Prev1 of 2
Use your ← → (arrow) keys to browse

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.