Connect with us

Լրահոս

Արտաքին պարտքը նվազում է կանխատեսվածից արագ. Ատոմ Ջանջուղազյան

Խմբագիր

Հրապարակվել է

ՀՆԱ-ի համեմատ Հայաստանի պետական պարտքի ծավալն այս տարվա վերջին կլինի ավելի քիչ, քան նախորդ տարի կանախատեսվել էր, iսկ 2020-ին վերջում կառավարության պարտքի ծավալը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ կկազմի 48,2%․ այս մասին տարեվերջյան ասուլիսին հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ ՀԱՆ-ի հետ համեմատ պետական պարտքը նվազում է կանխատեսվածից ավելի արագ տեմպով՝ երկու պատճառով: Նախ առաջանցիկ տեմպով աճում է երկրի ՀՆԱ-ն, որն այս տարվա տասն ամիսների կտրվածքով կազմում է շուրջ 7 տոկոս, մյուս կողմից կրճատվում է վարկային միջոցներով ծրագրերի իրականացման ցուցանիշը:

Այժմ համաձայն պաշտոնական տվյալների՝ Հայաստանի պետական պարտքը կազմում է 7,1 մլրդ դոլար, որից 514 մլն դոլարը Կենտրնական բանկի պարտքն է, իսկ 6,6 մլրդ-ը՝ կառավարության պարտքը: Վերջինիս կառուցվածքում 1,5 մլրդ դոլարը ներքին պատրքի մասնաբաժինն է, իսկ 5,1 մլրդ դոլարը՝ արտաքին պարտքը:

Ֆինանսների նախարարության աշխատակիցները մանրամասնեցին՝ կանխատեսվում է, որ տարեվերջին կառավարության պարտքը կկազմի 6,5 մլրդ դոլար` իջնելով ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոսի շեմից ներքև: Այն կկազմի 49,6% ՀՆԱ-ի համեմատ: 2020-ի վերջին կառավարության պարտքը կհասնի 7,1 մլրդ դոլարի, սակայն ՀՆԱ-ի համեմատ այն կնվազի մինչև 48,2%:

Այդ ցուցանիշին, ըստ ֆինանսների նախարարության կանխատեսման, պետք է հասնեին 2023-ին, սակայն այժմ կրճատումը տեղի է ունենում ավելի արագ տեմպով: «Այժմ որևէ մեկը չի խոսում 2020-ին ակնկալվող եվրոբոնդերի մարման համար պարտքային պիկից, քանի որ մենք կարողացանք ամիսներ առաջ նոր թողարկում կատարել ավելի լավ պայմաններով ու այդ խնդիրը լուծել», – ասաց ֆինանսների նախարարը:

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.