Connect with us

Բնապահպանություն

Փողոցում շնչելը ոչ միայն դժվար է, այլև վտանգավոր. Հնդկաստանում սկսել են գործել թթվածնային սրճարաններ

Վարսենիկ Հարությունյան

Հրապարակվել է

Հնդկաստանի մայրաքաղաքում օդի աղտոտման պատճառով տիրող ճգնաժամի հետևանքով տարածվել են թթվածնային բարերը

Նյու Դելիի բնակիչները մաքուր օդ շնչելու համար գնում են հատուկ հաստատություններ: Հոկտեմբերից ի վեր Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի բնակիչներն ապրում են անընդհատ տիրող ծխի պայմաններում: Նոյեմբերի կեսերին օդի աղտոտվածության մակարդակը հասավ կրիտիկական կետի. մթնոլորտային որակի ինդեքսը, ըստ 500 բալանոց սանդղակի, 467 էր, մինչդեռ նորմալ է համարվում 50֊ը։ Քաղաքում որոշ դպրոցներ փակ են, տրանսպորտից օգտվում են խիստ սահմանափակ։

Պատճառը. աշնանը Հնդկաստանում գյուղացիները ավանդաբար այրում են չորացած խոտերը, որպեսզի պատրաստվեն հաջորդ բերքին: Նրանք դա անում են՝ չնայած արգելանքներին: Նյու Դելիում շրջակա միջավայրի իրավիճակի ֆոնին նոր բիզնես է ծաղկել ՝ թթվածնային բարեր: «Նյու Յորք Թայմզ»֊ը խոսել է այդ հաստատություններից մեկի ՝ «Oxy Pure» բարի մասին:

 

«Ես չգիտեմ՝ դա պարզապես հոգեբանական ազդեցություն է, թե ոչ, բայց ինձ ուրախություն է պատճառում այն, որ ես թեկուզ 15 րոպե շնչում եմ մաքուր օդ», – նշել է բարի այցելու ուկրաինացի Լիզա Դվիվիեն, ով բնակվում է Նյու Դելիում: Oxy Pure ֊ ը գործարկվել է 2019-ի մայիսին։ Այդ 15 րոպեանոց պրոցեսն արժե 4-6 դոլար:

 

Դա աշխատում է հետևյալ կերպ. խողովակները միացվում են հաճախորդների քթանցքներին, որոնց միջոցով մատակարարվում է անուշահոտ թթվածին: Ընդհանուր առմամբ կա յոթ «համ»՝ նարնջից և անանուխից մինչև նարդոս և էվկալիպտ: Այս կոկտեյլի ընդունումը սահմանափակումներ ունի. ոչ ավելի, քան օրը մեկ անգամ, ընդամենը 15 րոպե:

 

Բարի սեփականատերը՝ Արյավիր Կումարը, նշում է, որ ի սկզբանե չէր կարծում, որ հնարավոր կլինի գումար աշխատել: Բայց Հնդկաստանի էկոլոգիական վիճակը վատթարանում է ամեն ամիս: «Հաճախորդներն ասում են.

«Մենք իրո՞ք հասել ենք այնտեղ, որ անհրաժեշտ է վճարել մաքուր օդի համար»: Եվ ես պատասխանում եմ. «20 տարի դուք չէիք պատկերացնում, որ ստիպված կլինեք վճարել մի շիշ մաքուր ջրի համար, բայց հիմա դա անում եք»», – ավելացրեց բարի սեփականատերը:

 

«Նյու Յորք Թայմզ»-ի լրագրողի աչքի առաջ մի տղա մտավ բար, նստեց աթոռին և պատվիրեց թթվածնի կոկտեյլ ՝ էվկալիպտի համով: Նրանք խողովակները կցեցին նրա քթին, որից հետո նա խոր շունչ քաշեց: «Մաքուր օդի մասին մտքերը ոգեշնչում են ինձ այս քաղաքում», – ասաց տղան, փակեց աչքերը և կրկին խորը ներշնչեց էվկալիպտի կոկտեյլը:

 

Փողոցում շնչելը ոչ միայն դժվար է, այլև վտանգավոր. Օդի աղտոտվածության մակարդակը մի քանի անգամ գերազանցում է ԱՀԿ չափանիշները:

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.