Connect with us

Բնապահպանություն

Մեկնարկել է 10/10/20 ծրագիրը

Խմբագիր

Հրապարակվել է

Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 10/10/20 ծրագրի շրջանակներում, այսօր տեղի ունեցավ աշխատանքային քննարկում։

Ինչպես հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը միտված է Հայաստանում անտառածածկ տարածքների վերականգնման աշխատանքներին։ Հանդիպման ընթացքում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը անդրադարձել է իրականացվող աշխատանքներին, մասնավորապես՝ տարածքների քարտեզագրմանը, մասնագիտական աշխատանքային խմբերի ձևավորմանը՝ կարևորելով մասնագիտական կարողությունները։ Այս համատեքստում Վարդան Մելիքյանը ընդգծել է  հասարակության լայն շերտերի իրազեկվածության բարձրացումը։

Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Սամվել Սահակյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանը և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ 2020 թվականին Հայաստանում նախատեսվում է  տնկել 10 մլն ծառ։

 

 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.