Connect with us

Լրահոս

Դիլիջանում մեկնարկեց «Իմ քայլ հանուն Տավուշի մարզի» խորագրով համաժողով- ցուցահանդեսը

Խմբագիր

Հրապարակվել է

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում հունիսի 22-ին մեկնարկեց  «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողով-ցուցահանդեսը։

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տավուշի մարզի ռազմավարկան զարգացման ներուժի մասին իր դիտարկումները կներկայացնի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Հայաստանում Եվրոպական միության կողմից իրականացվող բիզնես աջակցության ծրագրերի վերաբերյալ ելույթ կունենա Պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզան: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպը և ՄԱԿ-ի զարգացման մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը կներկայացնեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող Հայաստանի տնտեսական զարգացմանը աջակցող ծրագրերը: Համաժողովին Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններն ու ծրագրերը կներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Իրենց ներդրումային ծրագրերն էլ կներկայացնեն Տավուշի մարզի մի շարք ձեռներեցներ և արտադրող ընկերություններ:

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Տավուշի մարզի արտադրատեսակներին, որոնք ցուցադրված կլինեն առանձին տաղավարներով:

Համաժովը կավարտվի համերգային ծրագրով։

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.