Connect with us

Լրահոս

Այսօր Մոնթեի մահվան օրն է․․․

Avatar

Հրապարակվել է

Տարիներ առաջ, Մոնթեի զոհվելու օրը ասել եմ մոտավորապես հետևյալը.
<<Երբ զոհվելուդ բոթը կայծակնային արագությամբ տարածվեց ու չարագույժ թռչունի տեսքով կախվեց մեր երկնակամարում, բոլորը մի մարդու պես այն որակեցին <<անսպասելի>>: Տարօրինակ որակում չէ՞ արդյոք, երբ պատերազմում ամենասպասելիներից մեկը ցավալիորեն հենց զոհվելու մասին լուրն է: Գուցե… բոլորի համար, միայն ո՛չ քո: Դու հայի սրտում վաղուց դադարել էիր ապրել մահկանացուի հասարակ կերպարով, հետևաբար պատմության ամենածանր ու սարսափելի պատերազմում անգամ մեր համար անսպասելի էր, որ արկը, գնդակը, բեկորը ի զորու են կործանել էպոսական կեցվածքդ:
Քեզ այդքան հատուկ մեծահոգությամբ ների՛ր, որ դեռ արժանի չենք քո ապրած ամեն մի ակնթարթին, գաղափարին, կամքին, բազկին, հավատին, զորությանը>>,,,
Սակայն ունեցանք 2016թ, Ապրիլ: Եվ հայոց զինվորի բազուկն ապացուցեց, որ Մոնթեների ու Դուշմանների գենետիկ կոդը դեգրադացման ու վերացման ենթակա չէ,,, Տղեքը ոչ միայն մեզ արժանի դարձրին նրանց Հավատին ու Նվիրումին, այլև բազմապատկեցին մեր` ողջերիս պատասխանատվությունն ու սահմանեցին ինքնագիտակցումի նոր նիշ ու սանդղակ:Վերարժևորումների ու ինքներս մեր ներսը նայելու ժամանակն այսօ՛ր է, հայե՛ր, հենց հիմա՛…

Նյութը Ռուբեն Քամալյան հեղինակ-կատարողի ֆեյսբության էջից։

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Վերջին նյութերը

Copyright © 2019 haym. All Rights Reserved.